Շնորհավորում ենք բոլոր քաղցրասերներին․ այսօր Շոկոլադի համաշխարհային օրն է

Յուրաքանչյուր տարի հուլիսի 11-ին նշվում է Շոկոլադի համաշխարհային օրը։ Տոնը հիմնադրվել է 1995-ին, ֆրանսիացիների կողմից։ Այն նշելու լավագույն միջոցը շոկոլադով աղանդեր պատրաստելն է։

Կակա բոբերը մինչ օրս աստվածների սնունդ են անվանում։ Շատ վաղուց դրանք այնքան մեծ նշանակություն ունեին, որ որոշ ժամանակ որպես փող են օգտագործվել։ Բոբերն օգտագործում են էներգիայի բարձրացման, ուղեղի ակտիվացման, բարձր տրամադրության և շատ հիվանդությունների դեմ պրոֆիլակտիայի համար։ XIV դարում ացտեկները կակաոն ազատասիրության աստծու կողմից սրբազան նվեր են համարել։ Դրանով նրանք պատրաստել են ըմպելիք, որը մասնագետների խոսքով՝ մեր օրերում նմանը չունի։

Շոկոլադի արտադրության հիմնական հումքը կակաո բոբերն են։ Ձևով դրանք նուշ են հիշեցնում և ունեն մուգ գույն։ Շոկոլադի բույրում զգալի են նաև վանիլի երանգներ։ Բոբերի համը դառն է՝ ինչպես սուճի հատիկները։

Հավելենք նաև, որ առողջության համար հատկապես օգտակար է դառը շոկոլադը, սակայն այն նախընտրելի է ուտել ցերեկային ժամերին՝ գիշերվա փոխարեն։ Բացի այդ, որակյալ շոկոլադն ավելի շատ կակաոյի փոշի է պարունակում։

Понравилась статья? Поделиться с друзьями: