«Շնորհակալ ենք»․ անչափ հուզիչ երախտիքի խոսք՝ հայ հայտնիներից

Հայ երգիչներն ու դերասանները համատեղ հանդես են եկել մի անասելի հուզիչ տեսահոլովակում: Երգը բոլորովին նոր է և հենց այսօրվա դեպքերի հետ առնչվող թեմատիկա ունի:

Այն բուժաշխատողներին նվիրված մի յուրօրինակ շնորհակալական ձոն է:

Անչափ հետաքրքիր է երգի տեսահոլովակը: Տեսահոլովակում նկարահանվել է դերասաններ Սարգիս Գրիգորյանի ընտանիքը՝ կինը՝ Մանոն ու երեք հրաշք դուստրերը:

Սյուժեն միանգամայն ժամանակակից է, վերցված է մեր օրերից: Ներկայացնում է բժշկի ընտանիքի առօրյան, ապրումները, այս օրերի հետ կապված դժվարությունները:

Դստեր ծննդյան տոնին բժիշկ հայրը չի կարողանում մասնակցել, քանի որ մասնագիտական ծանրաբեռնվածությունը և այլոց կյանքը փրկելու անհրաժեշտությունը թույլ չեն տալիս:

Դուստր առանց հոր ներկայության չի ցանկանում փչել տորթի մոմերը: Նրա ցանկությունը կատարվում է վիրտուալ կերպով:

Աշխատանքային օրվա ավարտից հետո հայրը տեսակապով դուստրերի հետ միասին փչում է ծննդյան տորթի մոմերը՝ այդկերպ ուրախացնելով աղջիկներին:

Ներկայացնում ենք այս կարևոր ու գեղեցիկ մտահաղացման արդյունքը:

Понравилась статья? Поделиться с друзьями: