Շնորհակալ եմ Նիկոլի ձեռքով այս ցուրտ օրերին անտուն մնացած մարդկանց սատարելու համար․ Անահիտ Մուտաֆյան

Դերասանուհի Անահիտ Մուտաֆյանը շարունակում է ակտիվությունը սոցտիրույթում և քաղաքական բովանդակությամբ գրառումները։

Դերասանուհին հեիրթական գրառումն է կատարել, որտեղ իր շնորհակալական խոսքն է ուղղել ընդդիմադիր երկու պատգամավորների։

Անահիտ Մուտաֆյանն այս անգամ որպես քաղաքացի շնորհակալություն է հայտնել պատգամվորներ Գառնիկ Դանիելյանին և Քրիստինե Վարդանյանին այն բանի համար, որ օգնության ձեռք են մեկնել նույնիսկ այն քաղաքացիներին, ովքեր ընտրել են Նիկոլ Փաշինյանին և դերասանուհու պնդմամբ՝ հենց Նիկոլ Փաշինյանի պատճառով անտուն մնացել և հասել ծայրահեղ աղքատ կյանքի։

Դերասանուհին նշում է, որ «Հայաստան» խմբակցության պատգամավորները ապացուցում են, որ անկախ ամեն բանից պատգամավորը ժողովրդի ծառան է։ Այնուհետև գրառման ավարտին դերասանուհին հորդորել է բոլոր պատգամավորներին նման քայլի գնալ, լինել մարդասեր, այլ ոչ թե քաղաքական դիվիդիդենտներ հավաքել։

Այնուամենայնիվ, մարդասեր լինելն առաջնային և կարևոր պետք է լինի բոլորի համար և կածում ենք դերասանուհու հետ համաձայն կլինեն բոլորը։

Понравилась статья? Поделиться с друзьями: