Շլացուցիչ պրեմիերա՝ Սպիտակցի Հայկոյից և DJ Hakop-ից․ «Իմ աշխարհն ես»

Սպիտակցի Հայկոն և DJ Hakop-ը շլացուցիչ պրեմիերա են ներկայացրել՝ «Իմ աշխարհն ես»։ Անկրկնելի երգի խոսքերի հեղինակն Արթուր Սարգսյանն է, երաժշտությանը՝ Հով Ղուկասյանը, միքսը և գործիքավորումը՝ 9120 Մեդիայի։

Իրապես, անչափ ռոմանտիկ ու գեղեցիկ երգ են ներկայացրել, որը, վստահաբար, կսիրվի երկրպագուների կողմից։ Անհնար է պատկերացնել մի մարդու, ով չցանականա իր սիրելիին դիմել իր աշխարհն անվանելով։ Զգացումնալից ու հուզառատ է յուրաքանչյուր բառը։

«Անկարող եմ քեզ արևս մոռանալ, ուրիշի հետ ուրիշ սիրով ջերմանալ։ Քո աչքերն ու քո ժպիտն աննման խելքահան են անում ինձ ամեն վայրկյան։ Կրակի կտոր ես, համով ես, քաղցր ես, քեզ հետ կճախրեմ աստղերից բարձր ես»,- երգում է Սպիտակցի Հայկոն։

Իրապես, անհնար է անտարբեր մնալ այս հրաշալի խոսքերը լսելուց ու չջերմանալ նրա ձայնի թավիչ հնչերանգից։ Վայելեք Հայկոյի և Հակոբի հրաշալի պրեմիերան։

Понравилась статья? Поделиться с друзьями: