Շերտերով աներևակայելի համեղ տորթ, որ անչափ հեշտ է պատրաստելը

Օրերը կարճացել են և մարդիկ ավելի շատ ցանկանում են տանը լինել։ Իսկ տանն ավելի հետաքրքիր կլինի, երբ ընկերական, ընտանեկան հաճելի հավաքույթ կազմակերպեք։

Ցուրտ եղանակը ջերմացրեք թեյախմությամբ և աներևակայելի համեղ տորթով։ Այն բավականին հեշտ է պատրաստելը, ստացվում է նույնիսկ սկսնակների մոտ և ոչ մի բարդություն չի առաջանում։

Անհրաժեշտ է՝

Խմոր

Հավկիթ — 5 հ․

Շաքարավազ — 200 գ

Մեղր — 100 գ

Բուսայուղ — 100 գ

Սոդա — 1 թ․գ․

Ալյուր — 300 գ

Կակաո — 3 ճ․գ․

Կրեմ

Խտացրած կաթ — 1 բանկա

Սերուցք — 250 մլ

Կաթնաշոռային պանիր — 250 գ

Վանիլ՝ ըստ ճաշակի

Եվ այսպես, ձուն շաքարավազի հետ հարել, հավելել մեղրը, բուսայուղը, սոդան, ապա ալյուրը կակաոյի հետ մաղել հարած զանգվածի վրա։

Ստացված խմորը հավասարապես քսել յուղաթղթի վրա և թխել ջեռոցում։ Մինչ այդ պատրաստեք կրեմը։ Նախատեսված բաղադրիչները հարեք միասին և քսեք հովացած շերտերին, միացրեք միմյանց։ Կարելի է զարդարել ընդեղենով և հալած շոկոլադով։

Понравилась статья? Поделиться с друзьями: