Շերտավոր խմորով և խնձորով ամենահամեղ և ամենաարագ շտրուդելը, որը դու երբևէ փորձել ես

Առաջիկա օրերին կրկին հանգստյան օրերն են, և մենք առաջարկում ենք պատրաստել մեզ հետ և հանգստյան օրերը տոնի վերածել։ Երբ տանը պատրաստած թխվածքի բույրն  է տարածվում, այլևս ոչնչի դիմակայել չի ստացվում։

Մնում է թեյ, սուրճ պատրաստել, հավաքել մտերիմներին քաղցր սեղանի շուրջ և մտերմիկ ու քաղցր զրույցը շարունակել մինչև ուշ երեկո։ Կրկին ձեզ ենք ներկայացնում Տաթևիկ Թորոսյանի բաղադրատոմսերի ցանկից հերթական համեղ ու անմահական թխվածքը, որը դյուրին է պատրաստել, իսկ արդյունքում ստացվում է աննկարագրել համեղ դեսերտ։

Եվ այսպես, նախապատրաստեք հետևյալ մթերքները, իսկ դրանք շատ չեն՝

450 գ շերտավոր խմոր

1 մեծ խնձոր

2 ճ/գ չամիչ կամ ընկույզ

20 գ կարագ

3 ճ/գ շաքարավազ

1 թ/գ դարչինի փոշի

Խնձորը կլպել, մանր կտրատել, տապակել կարագի մեջ չամիչի հետ միասին, ավելացնել շաքարավազը և դարչինը: Թողնել մի փոքր հովանա: Այս ընթացքում բացել շերտավոր խմորը, դնել միջուկը և փաթաթել այնպես, ինչպես ցույց է տրված կցված լուսանկարներում:

Գեղեցիկ փայլի համար քսել դեղնուց և թխել 200C տաքացած ջեռոցում մինչև կարմրի, վրայից ցանել շաքարի փոշի և վայելել։

Понравилась статья? Поделиться с друзьями: