Շատ վատ բան ա եղել․․․ Սոնա Շահգելդյան

Օրեր առաջ տեղեկացրել էինք, որ դերասանուհի, ՀՀ վաստակաոր արտիստուհի Լուսիներ Կիրակոսյանը շտապօգնությամբ  տեղափոխվել է  հիվանդանոց։

Դերասանուհին տևական շրջան է, ինչ վատառողջ է։ Վերջերս էլ նա մի հայտարարությամբ էր հանդես եկել, ըստ որի՝  ծանր վիճակում էր գտնվում։

Նա հայտնում էր, որ ապրում է թատրոնի աշխատավարձով, իսկ թատրոնից էլ ցանկանում են իրեն հեռացնել։ Նա նաև խոսել էր իր առողջական ծանր վիճակի մասին։ Այժմ նա գտնվում Էրեբունի բժշկական կենտրոնում, որտեղ բժիշկների անմիջական վերահսկողության տակ է։

Արտիստուհու առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։ Այս լուրի կապակցությմաբ մի շարք արտիստներ գրառումներով հանդես եկան և առողջություն մաղթեցին Լուսինեին։

Գրառմամբ է հանդես եկել նաև երգչուհի Սոնա Շահգելդյանը, ով կիսվելով Լուսինե Կիրակոսյանի լուսանկարով՝ կից գրել է․ «Շատ վատ բան ա եղել, առողջություն Ձեզ»։ Մենք նույնպես առողջություն  ենք մաղթում սիրելի արտիստուհուն։

Понравилась статья? Поделиться с друзьями: