Շատ սիրեցի այս քաղաքը, հիացած եմ․․․ Աննա Դովլաթյանի և Դավիթ Աղաջանյանի նոր ճամփորդությունից կադրեր

Սիրված արտիստուհի Աննա Դովլաթյանը արդեն մի քանի տարի է ինչ էկրաններին չի երևում։ Աննան երգարվեստով չի զբաղվում, փոխարենը հրաշալիորեն հաջողում է բիզնես ոլորտում և սիրով աշխատում է դիզայներական ոլորտում և ծաղիկներով ստեղծում է յուրօրինակ աշխատանքներ։

Նա բազմիցս է նշել, որ ծաղիկների հետ աշխատանքն իրեն հանգստացնում է։ Աննան և դերասան Դավիթ Աղաջանյանը գեղեցիկ ընտանիք ունեն, որտեղ մեծանում է նրանց փոքրիկ հրաշք Կարինան։

Ամուսինները հաճախ են Կարինայի մասնակցությամբ հրապարակումներ կատարում, հիանում իրենց դստրիկով և իրենց երջանկությամբ կիսվում նաև հետևորդների հետ։

Այս օրերին Աննան և Դավիթը Ամերիկայում են։ Նրանք մեկնել են շրջագայության։ Իր առաջին տպավորություններով կիսվել է Աննա Դովլաթյանը։

Նա նշել է, որ Լոս Անջելեսը անչափ շատ է հավանել։ Նա ուղղակի հիացած է այդ քաղաքով և սիրել է առաջին հայացքից։ Նյութին կից նեկայացնում ենք երգչուհու հրապարակումները Ամերիկայից։

Понравилась статья? Поделиться с друзьями: