Շատ մնացինք տունը, ժամանակն է, որ ես էլ ունենամ իմ ընտանիքը․․․ Ռաֆայել Երանոսյանի անկեղծ զրույցը

Օրերս սիրված դերասան Ռաֆայել Երանոսյանը հետաքրքիր հարցազրույց է ունեցել։ Զրույցը բավականին անկեղծ է ստացել։ Անձնականան կյանքի մասին խոսելիս՝ դերասնն ասել է, որ էլ չի ցանկանում մենակ ապրել և ժամանակն է ընտանիք կազմել, երեխաներ ունենալ։

Իսկ հաղորդավարուհու հարցին, թե Ռաֆայելն արդյոք գտե՞լ է այն միակին, ում հետ ցանկանում է անցնել կյանքի հետագա ընթացքը,

Ռաֆայելը պատասխանել է, որ գտել է նրան, ում հետ ցանկանում է կապել կայնքը և այսուհետ քայլել նրա հետ, սակայն վաղվա օրը գուշակել չի կարող։

Դերասանն ընդգծել է, որ ժամանակն է ցույց տալիս՝ այդ մարդը քոնն է, թե ոչ։ Ռաֆայելը նաև նշել է, որ ամուսնությունն իր համար չափազանց կարևոր է և չի ցանկանում ստացվի այնպես, որ ամուսնացավ նրա համարի, որ շատ էին ասում։

Անկեղծացել է, որ կցանկանար ավելի շուտ կազմել ընտանիք, սակայն դա ինքը չէր կարող ընտրել։ Ուշագրավ զրույցի մանրամասները դիտեք վարը կցված տեսանյութում։

Понравилась статья? Поделиться с друзьями: