Շատ համեղ աղցան՝ կարտոֆիլով և վարունգով պատրաստված

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում շատ համեղ ու պարզ աղցանի բաղադրատոմս։

Դրանում բաղադրիչների հիանալի համատեղություն է։ Այն կարելի է պատրաստել ինչպես ճաշի, այնպես էլ սովորական սեղանի համար։ Այն պատրաստելը դժվար չէ։

Բաղադրիչներ՝

2 կարտոֆիլ,

կես գազար,

4 մարինացված վարունգ,

1 գլուխ սոխ,

աղ և աղացած սև պղպեղ՝ ըստ ճաշակի,

1 թ/գ մանանեխի հատիկ,

30գ․ մայոնեզ,

1 ճ/գ ձիթապտղի յուղ,

60գ․ սերուցքային պանիր,

1 թ/գ կիտրոնի հյութ,

կես թ/գ քերիչով անցկացրած կիտրոնի կեղև,

1 թ/գ կանաչեղեն։

Նախապես խաշված կարտոֆիլն ու գազարը մաքրել, խորանարդաձև կտրատել։ Նույն կերպ կտրատելն վարունգներն ու սոխը։ Առանձին տարայում լցնել բոլոր բաղադրիչները, հավելել մանանեխի հատկիները՝ բուսական յուղով, աղն ու պղպեղը։

Սերուցքային պանիրը, կիտրոնի հյութը, մանր կտրատված կանաչին, կեղևը, ձիապտղի յուղն ու մայոնեզը լցնել առանձին տարայում։ Լավ խառնել և ավելացնել աղցանին։

Կրկին խառնել բաղադրիչները, որից հետո պատրաստի աղցանը կարող եք մատուցել։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!