Ն. Փաշինյանը քիչ առաջ կարևոր գրառում արեց՝ հրապարակելով տեսանյութ Գ. Ծառուկյանի մասին. Ազատությունը, ժողովրդավարությունը, օրինականությունը Հայաստանում այլընտրանք չունի

Արդեն երրորդ օրն է, ինչ բոլորի ուշադրությունը սևեռվել է Գ. Ծառուկյանի շուրջ կատարվող իրադարձությունների ընթցաքի վրա: Նույնիսկ մի քանի լրատվամիջոցներ վկայակոչում էին այն փաստը, որ Ն. Փաշինյանն այս հարցի շուրջ զարմանալիորեն լուռ է:

Առավոտյան Ն. Փաշինյանն ի վերջո անդրադարձել է այս հարցին՝ սոցցանցային հրապարակմամբ վերահաստատելով իր ղեկավարած իշխանության հիմնական գաղափարախոսությունը:

Ն. Փաշինյանը գրել է, որ այլևս ոչ մի ապօրինի գործունեություն չի կարող խոչընդոտել ժողովրդի ազատ կամարտահայտման դրսևորմանը: Նա նշել է, որ եղած բոլոր դեպքերը պետք է ըստ արժանվույն քննվեն և հանգեն օրենքով նախատեսված տրամաբանական լուծմանը:

Վարչապետը նաև հիշեցրել է այն գաղափարը, որ բոլորն էլ օրենքի առաջ հավասար են, իսկ օրինականությունն ու ժողովրդավարությունն այլընտրանք չունեն այլևս մեր երկրում:

Գրառմանը կից վարչապետը վերահրապարակել է երեկվանից բուռն խոսակցությունների առիթ դարձած տեսանյութը՝ Գ. Ծառուկյանի տան խուզարկության կադրեր պարունակող, որը հանրայնացրել էր ԱԱԾ-ն:

Понравилась статья? Поделиться с друзьями: