Նրբերշիկով և պանրով մակարոն․ այս ուտեստը կդառնա ձեր սիրելի ամենօրյա ուտեստը

Տաթևիկ Թորոսյանից հերթական անմահական ուտեստն ենք բերել։ Պատրաստեք և վայելեք մակարոնի անչափ համեղ համը։ Սա առօրյա ուտեստ է, որը հարմար է պատրաստել աշխատանքի ավարտից անմիջապես հետո և չափազանց արագ ժամանկամիջոցում ունենալ համեղ և հագեցնող ընթրիք։ Նրբերշիկով այս պաստան կդառնա ձեր ամենօրյա ճաշացանկի մի մասը։

Եվ այսպես, անհրաժեշտ է՝

300 գ պաստա

200 գ ծխեցրած նրբերշիկն է

2 լոլիկ

3 ճ․գ․ բուսայուղ

Աղ, սև պղպեղ

1 ճ․գ․ տոմատի մածուկ

150 գ մոցարելլա պանիր

Ուտեստը կարող եք եփել և՛ թավայի մեջ, և՛ ջեռոցում։

Լոլիկը կեղևահանել, մանրացնել և տոմատի հետ տապակել(10 ր) բուսայուղով թավայում՝ հավելելով աղ և պղպեղ, ապա միացնել խաշած մակարոնը, որից հետո հարկ կլինի այն տեղափոխել ձևաման, հարթեցնել, ապա որպես երկրորդ շերտ ավելացնել մանրացված նրբերշիկները, ապա քերած առատ պանիր, ապա կրկին մակարոնը՝ շաղախված լոլիկով ու տոմատով, այնուհետև քերած պանիր։

Տեղափոխել ջեռոց, որտեղից դուրս բերել մի քանի րոպե անց և վայելել։

Понравилась статья? Поделиться с друзьями: