Նրբահամ մրգային թխվածք՝ «օդային» կրեմով

Այսօր կարելի է պատրաստել բուրավետ, հիասքանչ, կաթնաշոռա-մրգային կարկանդակ՝ դեղձով։

Հիասքանչ նրբահամ աղանդեր, որը կկարողանա պատրաստել անգամ սկսնակ խոհարարը։

Բաղադրիչներ՝

5 ճ/գ ալյուր,

5 հավկիթ,

5 ճ/գ շաքարավազ։

Կրեմի համար՝

300 գ․ կանթաշոռ,

1 տարա պահածոյացված դեղձ,

20գ․ դոնդող,

10-11 ճ/գ շաքարի պուդրա,

250 մ/լ սերուցք։

Լավ հարեք հավկիթները։ Հավելել շաքարավազ և կրկին հարել։ Զգուշորեն լցնել ալյուրը։

Եփել նախապես տաքացված ջեռոցում։ Թույլ տալ սառչել և երկու շերտի բաժանել։

Դոնդողը թրջել սառը ջրում։ Սերուցքը լավ հարել, ավելացնել կանթաշոռը, շաքարի պուդրան և կրկին հարել։

Դոնդողը տաքացնել մինչև հալչելը։ Խառնե՛ք այն կաթնաշոռի հետ։ Հավելել մանր կտրատված դեղձի կտորները։

Խմորի ներքևի շերտը տեղադրել տարայում և վրան քսել կաթնաշոռե զանգվածը։

Ծածկել երկրորդ շերտով և դնել սառնարանում մինչև սառչելը։ Պատրաստի թխվածքի վրա շաքարի պուդրա շաղ տալ։

Понравилась статья? Поделиться с друзьями: