Նրբահամ կաթնաշոռե աղանդեր․ պատրաստվում է առանց ջեռոցում եփվելու և սիրելի մրգերով

Այս նրբահամ աղանդերը «կգերի» Ձեզ։


Այդ քաղցրավենիքը ստանալու և վայելելու համար խոհանոցում որոշ մթերքներ պետք է ունենաք։ Դրանք են՝ կաթնաշոռ՝ 250գ․, կաթ՝ 0․5 բաժակ, թթվասեր՝ 0․5 բաժակ, 1 փաթեթ դոնդող, շաքարի պուդրա՝ 0․5 բաժակ, վանիլային շաքար՝ 1 փաթեթ, արքայախնձորի միջուկ կամ ցանկացած այլ միրգ։

Կաթը լցնում ենք դոնդողով տարայում և այդպես թողնում 15 րոպե։ Թթվասերը, շաքարի պուդրան, վանիլը և կաթնաշոռը հարում ենք՝ նուրբ խառնուրդ դարձնելով։

Մրգերը կտրատում ենք։

Կաթը և դոնդողը դնում ենք մարմանդ կրակին այնքան, մինչև դոնդողը միաձուլվի։ Ապա այն զգուշորեն պետք է լցնել կանթաշոռե զանգվածի վրա, ,իախառնել և մրգերը ավելացնել։

Աղանդերը պետք է դնել թխելու համար նախատեսված սիլիկոնե տարայում և 5 ժամ պահել սառնարանում։

5 ժամ անց պատրաստի աղանդերը կարելի է համտեսել։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!