Նրա հանդեպ սերս երևի չկարողանամ բացատրել․ Հրաչ Մուրադյանի մայրը, կինը և դուստրը մեկ լուսանկարում․ ուշագրավ հրապարակում

Կանանց տոնի առիթով գրեթե բոլոր հանրային դեմքերն ու քիչ, թե շատ ճանաչում ունեցող անձիք շնորհավորական հրապարակումներով հանդես եկան և շնորհավորեցին մտերիմներին, հարազատներին և բոլոր հայ կանանց ու աղջիկներին։

Ուշագրավ էր Հրաչ Մուրադյանի շնորհավորական գրառումը ուղղված իր ընտանիքի կանանց՝ մայրիկին, կնոջը և փոքրիկ մեկամյա դստերը՝ Միային։

Բուն գրառումը հաղորդավարն  ավարտել է իրեն հատուկ հումորով։ Հրաչ Մուրադյանը մասնավորապես գրել է․ «Իմ տան «կանայք» են․․․ Այս մարդկանցից ամեն մեկը մի կետում, իմ կյանքում ինձ կյանք տվողն է:

Մաման ինձ լույս աշխարհ բերեց ու անսահման սիրո մեջ մեծացրեց, կինս` երջանիկ տղամարդ զգալու տունը հետս կառուցեց, որտեղ ծնվեց իմ միակը` Միան, ում հանդեպ սերս երևի չկարողանամ բացատրել:

Շնորհավոր Ձեր տոնը, իմոնք։ Շնորհավոր Ձեր տոնը, սիրելի կանայք։ Հ.Գ. Մի հատ հարս ու սկեսուր կռիվ էլ չեղավ, տեսնեի, հիանայի»։

Понравилась статья? Поделиться с друзьями: