Նրանք բոլորը կամ անուղեղ են, կամ սրիկա՝ Հովհաննես Դավթյան

Սիրված դերասան Հովհաննես Դավթյանը, ով հայտնի է հատկապես իր մարմնավորած  հումորային դերերով, վերջերս շատ հաճախ հանդես էր գալիս հեղինակային <<Stand up>> շոուի շրջանակներում:

Դահլիճը միշտ լիքն է  նրա ներկայացումների ժամանակ, հանդիսատեսը սպասում է դերասանին :Եվ ահա Հովհաննեսը, ով միշտ անդրադառնում է քաղաքական իրադարձություններին հումորի տեսքով, այս անգամ հանդես է եկել ավելի լուրջ կոչով ՝ իր  ֆեյսբուքյան էջում հրապարակելով մի գրառում , որն ուղղված է մեր հայրենակիցներին:

Դերասանը զարմանում է , որ դեռևս կան քաղաքացիներ , ովքեր անլուրջ են վերաբերում իրավիճակին. չեն պահպանում նախանշված կանոնները, ովքեր դեռևս բոլորից ծածուկ  կազմակերպում են միջոցառումներ , նկարահանումներ են կազմակերպում:

Հովհաննես Դավթյանն այդպիսի մարդկանց անուղեղ կամ սրիկա է համարում, ընդ որում, ըստ նրա,  սրիկա են  , եթե ամենը գիտակցաբար են անում , և անուղեղ, եթե դեռևս չեն հասկացել , որ պետք է կանգ առնել, դադար տալ: Դերասանը նշում է , որ ինքն արդեն Կորոնավիրուսից տուժած  10 ընտանիք է ճանաչում , այնուհետև գրառումն ավարտում է ամփոփիչ կոչով ՝ սթափվե՜ք, գժուկներ:

Շատ կներեք ինձ, բայց չեմ կարող չասել !!Բոլոր նրանք, ովքեր էս վիճակը տեսնելուց հետո, դեռ շարունակում են անլուրջ…

Опубликовано Hovhannes Davtyan Пятница, 12 июня 2020 г.

 

Понравилась статья? Поделиться с друзьями: