Նուրբ թխվածքաբլիթ «Վարդեր» կաթնաշոռային խմորից․ Պատրաստվում է շատ հեշտ և արագ

Շատ համեղ տնական թխվածքներ, որը պատրաստելու համար հարկավոր չէ մեծ ջանքեր թափել։

Բաղադրիչներ՝

կաթնաշոռ — 250 գրամ

մարգարին— 100 գրամ

ալյուր— 400 գրամ

ձվի դեղնուց — 2 հատ

շաքար— 120 գրամ

վանիլին— 1 գրամ

սոդա— 1/4 թեյի գդալ

աղ— 1 պտղունց

Պատրաստման եղանակը՝

Խառնել կաթնաշոռը մարգարինի, շաքարի, վանիլի, աղ և ձվի դեղնուցի հետ

Հարում ենք պատառաքաղով մինչև միատարր զանգված ստանալը

Աստիճանաբար ավելացնում ենք խառնած սոդան ալյուրի հետ և հունցում ենք փափուկ խմոր

Ալյուրը կարող է պահանջվել ավելի շատ կապված կաթնաշոռի յուղայնությունից և դեղնուցի չափերից

Գրտնակում ենք խմորը 2-3 մմ հաստությամբ և  կտրում ենք բաժակի տրամագծի չափով շրջանակեր

Դնում ենք 3 կամ 4 շերտեր իրար վրա և զգուշորեն պտտում պատրաստելով ռուլետներ

Բաժանում ենք ռուլետը դանակով մեջտեղից 2 մասի

Անում ենք 2 վարդեր և դնում տապակայի մեջ, որը պատված է խոհանոցային թղթով

Եփում ենք 180 աստիճանի տակ մոտ 20 րոպե մինչև ախորժալի կարմիր գույն ստանալը, փորձելով չվառել

Լցնում ենք տաք վարդերի վրա շաքարի փոշի։

Բարի ախորժակ։

Понравилась статья? Поделиться с друзьями: