Նունե Եսայանն իր մայրիկի մասնակցությամբ տեսանյութ է հրապարակել. Տեսանյութ

ՀՀ վաստակավոր արտիստ Նունե Եսայանը ինքնատիպ է ներկայացնում հատկապես ժողովրդական երգերը: Նա առաջիններից էր Հայաստանում, ում Սփյուռքի հանդիսատեսը սիրեց ,իսկ նրա համերգների ժամանակ դահլիճը ծափերով լցվեց, բեմահարթակը՝ ծաղիկներով:

Նունե Եսայանը ստեղծագործում է տարբեր ժանրերում, բայց բոլոր ժանրերում էլ պահպանում է այն, ինչն իրենն է և իրեն է ներկայացնում: Եսայանն այսօր էլ պարբերաբար հանդես է գալիս իր ստեղծագործություններով:

Օրեր առաջ երգչուհին իր ինստագրամյան էջում հրապարակել էր մի կարճ տեսանյութ, որտեղ դաշնամուրի առջև Արթուր Գրիգորյանն է, իսկ Նունե Եսայանը երգում է, կարելի էր ենթադրել, որ հերթական նոր երգի փորձերն են:Իսկ, ահա այդ տեսանյութին նախորդող տեսանյութում նրա մայրն է . բոլոր ծնողներին հատուկ հպարտությամբ ու ուշադրությամբ երգչուհու մայրը դիտում է դստեր հերթական նոր  տեսահոլովակը, իսկ տեսախցիկը ֆիքսում է նրա մայրական ապրումները:

Նունե Եսայանն ինքն էլ մայր է երկու հրաշք երեխաների, որոնք միշտ ներշնչանքի աղբյուր են եղել երգչուհու համար, նորանոր ստեղծագործություններ կյանքի կոչելու պատճառ դարձել:

Понравилась статья? Поделиться с друзьями: