Նունե Եսայանը նոր երգի պրեմիերա է ներկայացրել․ Իմ սրտով

Հանրահայտ երգչուհիներից Նունե Եսայանն այսօր նոր ստեղծագործության պրեմիերա է ներկայացրել։ Նա օրեր շարունակ տարբեր կադրեր էր տեղադրում իր սոցհարթակում, որտեղ նոր երգի պրեմիերայի նկարահանման հրապարակից տարբեր տեսարաններ էին երևում։

Լուսանկարներով երգչուհին ակնարկում էր նոր ստեղծագործություն ներկայացնելու մասին։ Նրա նոր ստեղծագործությունը ընտանիքի, ընտանեկան ներդաշնակության մասին է։

Ընտանեկան թեմատիկայով այս ստեղծագործության խոսքերի հեղինակությունը երգչուհին վստահել է հանրահայտ հեղինակ Ավետ Բարսեղյանին, իսկ երաժշտությունը հենց Նունե Եսայանն է հեղինակել։

Երգչուհին ներկայացնում է իր ընտանիքում տիրող գեղեցիկ հոգեվիճակները՝ շեշտելով, թե իր համար որքան կարևոր է, որ իր համար թանկ ու կարևոր մարդիկ միշտ իր կողքին լինեն։

Երգն առավել ազդեցիկ է դառնում ընտանեկան իրավիճակների նկարագրություններով հարուստ տեսահոլովակի շնորհիվ, որի ռեժիսորը Արեն Բայադյանն է։

Ն․ Եսայանի մատուցած նոր ստեղծագործությունը, որը հաճելի ու գեղեցիկ զգացողություններ է փոխանցում ընտանեկան իրավիճակների ու հոգեվիճակների մասին, կարող եք ունկնդրել ստորև կցված նյութի մեջ։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!