Նոր օրենք Նիդերլանդներում կապված նորածինների սեռի որոշման հետ

Նիդերլանդներում նոր ծնված երեխայի սեռը չի նշվի անձնագրում,ասել է նախարար Ինգրիդ Էնգելսհովենը Դա երևի թե տեղի կունենա 2024-2025 թվականներին։

Նիդերլանդները այն երկիրն է,որը օրինակացրել է մի շատ այլ եկրներում արգելված երևույթներ։ Երկրի կրեդոն է,որ ամեն մարդ ինքն է որոշում իր կյանքը։ Հաշվի առնելով համասեռամոլների կամ տրանսգենդերների  որոշումները,Նիդերլանդների կառավարությունը,որոշել է հարգել մարդու ընտրությունը։

Քանի որ երեխան կաող է մեծանալ և հասկանալ,որ օրինակ իր սեռի մեջ ինքն իրեն լավ չի զգում,ուրեմն նա կարող է հրաժարվել սեռից և փոխել այն։ Եվրոպական շատ երկրներ առաջիկայում կգնան այս նոր ճանապարհով։ Ռուսաստանի դաշնության նախագահը բազմիցս քննադատել է նման երևույթները և ասել է, քանի դեռ ինքը կա,երբեք Ռուսաստանում նման բան չի լինի։

Պուտինը այս թեման նաև օգտագործեց իր նախընտրական քարոզում,որովհետև շատ լավ գիտեր,որ Ռուսաստանի մեծ մասը հոմոֆոբ են։ Աշխարհը գնում է տոլերանտության ճանապարհով,սակայն կա վտանգ,որ այդ տոլերանտությունը ի վերջո կվերածվի տոլերանտության դիկտատուրայի։ Ի՞նչ ապագա է սպասվում,ի՞նչ նորամուծություններ տեղի կունենան, ցույց կտա ժամանակը։

Понравилась статья? Поделиться с друзьями: