Նոր չվերթ Ռուսաստանից՝ հունիսի 14-ին

Այս անգամ հյուպատոսությունը լավ լուր է հայտնում ռուսաստանյան ամենամեծ քաղաքներից մեկի՝ Դոնի Ռոստովի հայերի համար .պաշտոնական հաղորդագրությունից տեղեկանում ենք հունիսի 14-ին կազմակերպվող նոր չվերթի մասին ՝ ուղղությունը՝ Դոնի Ռոստով- Երևան:

Թռիչքն իրականացնում է «Armenia» ընկերությունը : Ավիատոմսի արժեքն այս անգամ կազմում է 13700 ռուսկան ռուբլի: Տոմսի արժեքը ներառում է երկու ուղեբեռի տեղափոխումը ՝ մեկ մեծ՝ 23 կգ չափով, և մեկ փոքր՝ 8 կգ :

Այս անգամ ևս 2 տարեկան բոլոր երեխաները Երևան կարող են հասնել անվճար: Սա Ռուսաստանից կազմակերպվող հերթական չարտերային չվերթն է , որին հուսանք կհաջորդեն նորանոր թռիչքներ և ինչպես Ռուսաստանի տարբեր քաղաքներից վերադարձած մեր բոլոր քաղաքացիները, Դոնի Ռոստովի հայրենակիցները նույնպես հայրենիք հասնելուն պես տեղափոխվելու են այն բնակավայրեր, որոնց մասին նախապես պետք է տեղեկացնել հյուպատոսությանը:

Այդ վայրերում նրանք պարտավոր են անցնել ինքնամեկուսացման , որի պայմանները ոչ մի դեպքում չի կարելի խախտել, հակառակ դեպքում գործող օրենքով նրանք կարող են ենթարկվել պատասխանատվության: Կախված այն բանից , թե ինքնամեկուսացման կանոնի խախտումը ինչ հետևանքներ է առաջացրել, պատիժը ևս տարբեր է ՝ ընդհուպ ազատազրկում :

Понравилась статья? Поделиться с друзьями: