Նոր մանրամասներ Ռաֆայել Երանոսյանի մասնակցությամբ ավտովթարից և դերասանի առողջական վիճակից

Ինչպես արդեն գիտեք՝ երեկ՝ փետրվարի քսանմեկին, Երևան-Արմավիր ճանապարհին ավտովթար էր տեղի ունեցել։ Ավտովթարի լուրը հասարակությանն անմիջապես տեղեկացրեց Գագիկ Շամշյանը։

ՄԵքենաները բախվել էին միմյնաց։ Ավտոմեքենաներից մեկի վարորդը շատերի կողմից ճանաչված և սիրված դերասան Ռաֆայել Երանոսյանն է եղել։ Դերասանի երկրպագուները մեծ անհանգստություն էին ցուցաբերել։

Այնուհետև ժամեր անց դերասանը հանդես եկավ գրառմամբ և հայտնեց, որ ամեն բան կարգին է․ ինքը լավ է զգում իրեն։ Մյուս մեքենայի վարորդը և բոլոր ուղևորները նույնպես լավ են և, իհարկե, շնորհակալ է եղել անհանգստության համար։

Դերասանը մասնավորապես գրել է․ «Սիրելի՛ հետևորդներ, զգացված եմ ձեր ուշադրության և անհանգստության համար։ Փառք Աստծո, ամեն ինչ նորմալ է։ Ես և մյուս մեքենայի վարորդը և ուղևորները ողջ և առողջ ենք։ Աստված բոլորիս պահապան»։

Վարը կցված տեսանյութում այս մասին կարող եք իմանալ ավելին, ինչպես աև դիտել մի քանի կադրեր ավտովթարից։

Понравилась статья? Поделиться с друзьями: