Նոր, բացառիկ կադրեր Սիլվա Հակոբյանի դստեր մկրտությունից․ տեսանյութ

Սիլվա Հակոբյանը, ինչպես շատերն առիթ ունեցան իմանալու, երեկ ամուսնու և հարազատների հետ մկրտել է իր առաջնեկին՝ փոքրիկ Միլային։ Հատկապես ուշարժան է ընտանիքի ընտրությունը քավորի հարցում։

Սիլվան իր ընտանիքով շատ մտերիմ է հայտնի վարսահարդար Գեորգի Կոտի հետ, ում էլ խնդրել են դառնալ Միլայի մկրտության քավորը։ Գեորգին այդ առաջարկն երջանկությամբ է ընդունել։

Նա հատուկ Հայաստան է ժամանել իր սանիկին մկրտելու համար։ Բավականին շքեղ ու մանրամասներոն կազմակերպված մկրտության արարողություն է եղել։ Նա քավորն իր տիկնոջ հետ ծաղկեփնջերով ու շքեղ նվերներով ժամանել է Սիլվայենց տուն։

Միլան հյուրերին դիմավորել է փամպերսով, ինչը զվարճացրել է բոլորին։ Հետո հյուրերն ուղղել են եկեղեցի, որտեղ էլ Միլան ստացել է սուրբ մկրտությունը։ Բոլոր բալիկների նման Միլան ևս մկրտության ջրից մի քիչ նեղվել է, բայց ի վերջո ամեն ինչ լավ է ընթացել։

Մկրտության արարողությունն ավարտվել է ռեստորանային շքեղ, սիմվոլիկ միջոցառմամբ։ Միլայի մկրտության ուշագրավ կադրերը՝ կից։

Понравилась статья? Поделиться с друзьями: