Անչափ ուրախ, հայկական տեսահոլովակ

«ՀԱՐՍԱՆԻՔ»ը սկսվում է  Ալլա Լևոնյանի երգով։  Հետո սկսվում է կլիպի սյուժետային ընթացքը, որը մինի ֆիլմ է հիշեցնում։ Գյուղի ադաթների մասին է, մի քիչ հումորային մոտեցմամբ։ Սկզբում հարս են ընտրում, հետո հարսին ուրիշն է տանում, նոր հարս են ընտրում և պարզվում է, որ թմբլիկ է նոր հարսը։

Հարսի եղբայրը փակում է ճանապարհը, քավորը փող է տալիս։ Կլիպում բոլորը հայտնիներ են։ Լևոնը Հարությունըան, Սերգեյը Դանիելյան, Պաուզա Անոն , Լալա Մնացականյանը, Ագնեսա Շահնազարյանը և այլն։ Երգը կատարում են Գևորգ Մկրտչյանը, Աղաս Մանուկյանը, Անահիտ Կիրակոսյանը։

Երաժշտությունը Արման Անտոնյանն է գրել, բառերը Աղաս Մանուկյանը բառերը։ Կլարնետը նվագում է Արթուր Պետրոսյանը, հարվածայինները՝ Արսեն Մանուկյանը, մոնտաժը՝ Էդուարդ Մատենցյանի։ Հոլովակը նկարել է Տիգրան Ավետիսյանը։ Մեկ օրում 300000 դիտումը անցել է։

Պոզիտիվ տրամադրությունները միշտ լավ են ընդունվում, հատկապես, երբ նեգատիվությունը համացանցում ինքստինքյան շատ է։ Ուրախ կլիպը հաստատ շատ մեծ տարածում կունենա։

Понравилась статья? Поделиться с друзьями: