Նոր աղբամանները կափարիչով են. քաղաքապետարանը խնդրում է, որ աղբն աղբաման նետելուց հետո կափարիչը փակեն

Լրագրող Լիզա Ճաղարյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

Նոր աղբամանները կափարիչով են. քաղաքապետարանը խնդրում է, որ աղբն աղբաման նետելուց հետո կափարիչը փակեն։ Մի քանի մեկնաբանություն կարդացի, ու գլխացավս բռնեց։

Բա ոնց փակեն, բա կեղտոտ կլինի, բա թող ոտնակով լիներ…
Նախ՝ կեղտոտողը հենց էդ նույն «մաքրասեր» երեւանցիներն են։ Ես չեմ պատկերացնում՝ եթե բերանը պինդ կապած տոպրակը տանեք ու գցեք աղբամանը, ինչու պետք է կափարիչը կեղտոտվի։ Երկրորդ՝ եթե գիտեք, որ կկեղտոտվի, ոչ մեկի ձեռքը չի ցավի, որ աղբը թափելուց առաջ մի հատ էլ անձեռոցիկ վերցնի ու հենց էդ անձեռոցիկով բացի կափարիչը, որ իր մաքրամաքուր թաթիկները չկեղտոտվեն, հետն էլ՝ կափարիչի կեղտոտ հատվածն անձեռոցիկով մաքրի (ձեր պապ Մանթաշովը հաստատ վիրավորանքից էն աշխարհում մի քանի անգամ շուռ չի գա)։

Ե՞րբ ենք վերջապես հասկանալու, որ մաքրություն պահանջելուց առաջ ինքներս չպետք է ԽՈԶՈՒԹՅՈՒՆ անենք, էլ չասեմ, որ էդ մաքրության համար մի քիչ էլ մեզ նեղություն տանք։

Գուցե շատ կոպիտ է, բայց ցանկացած նորմալ մարդ եթե տեսնում է, թե աղբամաններից շատ հեռու՝ կանաչ խոտերի մեջ ինչ զարհուրելի ու հակահիգիենիկ վիճակ է, տոպրակների, թղթերի, ծխախոտի տուփերի ու մնացուկների ինչ «շքերթ» է, կհասկանա, որ «խոզություն» բնորոշումն էս դեպքում շատ մեղմ է։

Понравилась статья? Поделиться с друзьями: