Նիկոլ Փաշինյանի եղբոր նյութի հետ կապված շատերը նեղսրտել են․ ցույց եմ տվել իրականությունը, եթե դա այդքան նախանձելի է, գնացեք այդ կյանքով ապրելու․․․

Նանե Իսրայելյանը օրերս Նիկոլ Փաշինյանի եղբոր հետ հարցազրույց է ունեցել և ռեպորտաժ պատրաստել։ Նանեն նշել է իր զարմանքի մասին և հայտնել, որ երկրի ղեկավարի եղբայրը ապրում է անտառներում։

Նյութը  լայն քննարկումների առիթ է դարձել։ Եվ ահա Նանեն այս մասին գրել է․«Նիկոլ Փաշինյանի եղբոր նյութի հետ կապված շատերը նեղսրտել են։

Ցույց եմ տվել իրականությունը, եթե դա այդքան նախանձելի է, գնացեք այդ կյանքով ապրելու, ձեզ էլ հյուր կգամ… Դեմ չեմ գնալ մեր երկրի նախկին ղեկավարների ու նրանց հարազատների ապրելակերպը ցույց տալ, հավատացեք՝ ես որևէ մեկի իշխանության կրողը կամ դրա քաղաքական պատասխանատուն չեմ ու իմ համար առաջնային մնում ա միայն Հայաստանը:

Մենք կդառնանք հզոր, եթե ցանկացած ղեկավար պաշտոնը թողնելուց հետո հետ գնա իր նախկին կյանքով ապրելու։

Ու որևէ մեկը չմտածի, որ այս իշխանության դեպքում լռելու եմ։ Ես ծառայում եմ միայն իմ երկրին»։

Понравилась статья? Поделиться с друзьями: