Նիկոլենց կորոնավիրուսն անցավ յոթ, իսկ իմը՝ մեկ օրում. Սոնա Աղեկյանը խոսել է վիրուսի մասին

Նախորդող օրերին համացանցային մեծ ակտիվության ու քննարկումների թեմա էր դարձել Ս. Աղեկյանի վարակման մասին հայտարարությունը: Ուշադրությունն ու ակտիվությունը հատկապես կապված էր նրա արած նախընթաց հայտարարությունների բնույթի հետ:

Ս. Աղեկյանը նոր հրապարակում է արել, որտեղ ասում է, թե իր վիրուսը մեկ օրում անցել է: Այս գրառումին հաջորդել է պարզաբանում: Նա խոստովանել է, որ իր հայտարարությունը Ն. Փաշինյանի վարակվելու և շուտափույթ ապաքինվելու հանգամանքին իր յուրօրինակ արձագանքն էր:

Շնորհակալություն հայտնելով բոլոր նրանց, ովքեր հետաքրքրվել են իր որպիսությամբ՝ Ս. Աղեկյանը դարձյալ հումորային գրառում է արել՝ նշելով, որ ինքը նոր ռեկորդ է սահմանել՝ քսանչորս ժամում հաղթահարելով վիրուսը պինցետի և արաղի օգնությամբ:

Ապա հավելել է, որ իրեն վիրուսից պաշտպանում է հայրենիքի համար իր տարած պայքարը, հետո ավելի լուրջ է շարունակել միտքը՝ նշելով, որ իր հիմնական մտավախությունը հայրենիքի նավտանգության համար է, քանզի նա որոշակի վտանգ է տեսնում:

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!