Ներքևից մինչև վերև ականջներիդ օղ արեք ու սթափվեք, ոչ ոք այդքան հզոր թող չզգա իրեն․․․

Նանե Իսրայելյանը, ում հանրությունը ճանաչում է որպես ակտիվ, համարձակ և իր աշխատանքը սիրող լրագրողի, այժմ փոխում է գործունեության ոլորտը։

Նա չի հայտնել, թե ինչ աշխատանքում  է պատրաստվում  ներգրավվել, սակայն նշել է՝ ծառայելու  է հայրնեիքին։ Նանեն միշտ աչքի է ընկնում իր համարձակությամբ և հայրենասիրությամբ։ Այս անգամ նա մի գրառում է կատարել և որտեղ անդրադարձել և դիմել է Առողջապահության նախարարի։

Նա գրել է․ «Առողջապահության նախարարին փոխանցեք, որ ինքը կորոնավիրուսի թվեր հաշվող չէ այնտեղ նստած։ Գուցե նախկինից մնացած ցածր շերտը խնդիրները վերև չի հասցնում… Ներքևից մինչև վերև ականջներիդ օղ արեք ու սթափվեք։

Իմ՝ մարդկանց կողքին կանգնելու որոշումը ոչ մի միջադեպ ու անձ չի կարող փոխել, ոչ ոք այդքան հզոր թող չզգա իրեն, ես ամեն պահի հասանելի ու կանգնած եմ այս մարդկանց կողքին, բոլոր կառույցներում մարդկանց հետ շփվելիս և խնդիր չլուծելու պահին իմացեք, որ ես դեռ այստեղ եմ և պարտադիր չէ գամ, որ արդարանաք, թե ինչի չէր լուծվում ձեր լուծելիք հարցերը։

Հաստատ իմացեք, որ հիմա ձեր ժամանակը չէ, բայց ժամանակ միշտ կգտնվի»։ Մանրամասները՝ տեսանյութում։

Понравилась статья? Поделиться с друзьями: