Ներսես Ավետիսյանի երգը նվիրված կնոջը․ նոր տեսահոլովակ յուրահատուկ հարսանիքի կադրերով

Ներսեսի ու Լիլիթի յուրահատուկ նշանդրեքահարսանիքի մասին պատմել ենք արդեն, սակայն Ներսեսը նոր անակնկալ արեց կնոջը՝ Լիլիթին։ Ներսեսը հարսանիքի կադրերի վրա հավաքած տեսահոլովակ է ներկայացրել, երգը կոչվում է Լիլիթ։

Հոլովակը կենդանի ու հուզիչ է ստացվել՝ անկեղծ կադրերով։ Գառնու տաճարի մոտ արված առաջարկությունը հետո նույն վայրում զագսով ամուսնությունը, ուղղաթիռով թռիչքը, անձրևից թրջված հյուրերը, հարսն ու փեսան՝ էպիկ էր։ Հարսի զգեստը հուդիով փոխարինած Լիլիթը ու 20ականների մթնոլորտով իրականացված հարսանիքը յուրահատուկ էր անչափ։

Լիլիթի զգեստը հասարակ, պարզ, բայց շքեղ էր ։ Մազերը թեթև հավաքված, իսկ ձեռքի փունջը կրկին պարզ, բայց գեղեցիկ։ Կադրերը ևս հավաքված են 20ականների շնչով, երբ ջազ սերունդը իրականացնում էր իրենց գեթսբիական փարթիները։

Լիլիթն ու ներսեսը սիրում են այդ կուլտուրան ու դրա համար էլ որոշել են հարսանիքը լինի ջազ կուլտուրայի կոլորիտով։ Հարսանիքը այս հաստատ յու-թուբում կդառնա շատ դիտված ու քննարկված։ Ներսեսն էլ բացահայտվեց որպես երգիչ այս անգամ։

Понравилась статья? Поделиться с друзьями: