Ներողություն եմ խնդրում հանրությունից, որ ընտրել ենք մի պարեկի, ով հшնցшգործ է

Երեկ հայտնի էր դարձել, որ բնակարանային գողության դեպք է բացահայտվել և պարզ  դարձել, որ մասնակիցներից մեկը պարեկ է։

Այս իրողությունը անհանգստություններ է առաջ բերել հանրության շրջանում, քանի որ պարեկը պետական այն աշխատակիցն է, ում հանրության յուրաքանչյուր անդամ պետք է վստահի։

Այս բացսական դեպքին անդրադարձ է կատարել նաև Դանիել Իոաննիսյանը։ Նա իր գրառման մեջ նշել է ոստիկանների մեջ եղած հшնցшգործների մասին և ընդգծել, որ դա նոր բան չէ։ Երևույթն արատավոր է, բայց և նորություն չէ։ Պարեկների ընդունող հանձնաժողովի անդամը գրել է, որ Հայստանում տասը հազար ավելի ոստիկանների մեջ, ցավոք սրտի, կան նաև հшնցшգործներ։

Իոաննիսյանն իր կողմից ներողություն է խնդրել, որ սխալվել են և երկու հազար պարեկների ընտրության ժամանակ նաև վրիպում են կատարել։ «Բայց ինձ մի հարց է հետաքրքիր.

ինչո՞ւ այսպիսի շուխուռ չբարձրացավ այն ժամանակ, երբ ամիսներ առաջ Արաբկիրի բաժնի ավագ օպերլիազորը բռնվեց թմրանյութեր վաճառելիս ու, դրանից հետո, Արաբկիրի բաժինը ճանաչվեց տարվա լավագույն բաժին»։

Понравилась статья? Поделиться с друзьями: