Ներիր, մա՛մ․ Անահիտ Մուտաֆյանի անչափ հուզիչ գրառումը

Անահիտ Մուտաֆյանն իր հերթական գրառման մեջ խոսել է իր զգացողություններիի և հույզերի մասին, մայրիկի մասին և արդյունքում ստացվել է հուզիչ մի գրառում։

Դերասանուհին մասնավորապես գրել է․ «Մարտի 8-ը ինձ համար առանձնահատուկ օր չէ, մարտի 8-ը ինձ համար տոն չէ, մարտի 8-ը ինձ համար իր խորհուրդն ունի, իր անունն ունի, մարտի 8-ի անունը մայր է։

Մայր աշխարհի ու մոլորակի տեր, Ալֆա ու Օմեգա, մայր հեզություն ու քնքշություն, ուժեղություն ու տոկունություն։ Խոնարհվում եմ քո առաջ մայր բնության առեղծված, սիրո ագրեգատ։

Երանի նրանց, ովքեր կարող են այսօր և ընդհանրապես գրկել իրենց մայրերին ու ասել՝ ներիր, մա՛մ, սիրում եմ, մա՛մ։ Խոնարհվում եմ մեր հերոսածին մայրերի առաջ, խոնարհվում եմ հանուն հայրենիքի այրիացած կանանց առաջ դուք մոլորակից դուրս մոլորակ եք։

Ժպտացեք, մայրե՛ր, մաքրեք արցունքները, սեր տարածեք, գրկեք ձեր զավակներին և ձեր սիրո անսահման օվկիանում լողացրեք նրանց… Տոնդ շնորհավոր, ՄԱ՛ՅՐ․․․»։

Понравилась статья? Поделиться с друзьями: