Ներառեք ձեր ընտանիքի սննդացանկում անչափ օգտակար բանջարեղենով պատրաստվող այս ախորժելի ուտեստը․ Ծաղկակաղամբով տապակա.

Ներառեք ձեր ընտանիքի սննդացանկում անչափ օգտակար բանջարեղենով պատրաստվող այս ախորժելի ուտեստը․ Ծաղկակաղամբով տապակա.

Բաղադրիչները

  • Ծաղկակաղամբ- 1 փոքր գլուխ
  • Լոլիկ- 2 հատ
  • Ձու- 3 հատ
  • Պանիր-50 գր.
  • Կաթ- 6-8ճ/գ
  • Սամիթ- մի քանի ճյուղ
  • Բուսայուղ
  • Աղ
  • Պղպեղ

Պատրաստումը

  • Առանձնացնել ծաղկակաղամբի գլխիկները և մի քանի րոպե խաշել աղաջրում:
  • Լոլիկները մի քանի րոպեով թողնել եռման ջրում, ապա հեռացնել կեղևները  և կիսալուսնաձև կտրտել կամ առանձին կտրտած մի քանի րոպե բուսայուղի մեջ տապակել (ես վերջին ձևով եմ անում):
  • Ձուն հարել, ավելացնել կաթը, աղ, պղպեղ, կտրտած սամիթ և քերած պանիր:
  •  Տապակը պատել բուսայուղով և մեջը շարել ծաղկակաղամբը, արանքներում լցնելով լոլիկը, վերջում վրան լցնել ձվի զանգվածը:
  •  Դնել ջեռոցը և թողնել այնքան, մինչև պանիրը հալվի և ձուն եփվի:

Понравилась статья? Поделиться с друзьями: