Նայում եմ և ինքս էլ չեմ հավատում, որ նրանք իմն են․․․ Լուսինե Թովմասյանի նոր հրապարակումը

Լուսինե Թովմասյանը սոցիալական հարթակներում մեծ ակտիվություն  է ցուցաբերում։ Նրան ինսթագրամյան հարթակում հազարավոր օգտատերեր են հետևում և սիրով հաղորդակից դառնում նրա կյանքի, առօրյայի ուշագրավ մանրամասներին։

Գեղեցկուհուն հետաքրքիր է հետևելը, քանզի նրա հրապարակումները տարաբնույթ են և ուշագրավ։ Դրանք կարող են լինել աշխատանքային, կյանքի վերաբերյալ խոհեր և, իհարկե, ընտանեկան, որոնք անչափ հետաքրքրական են և երբեմն էլ՝ զվարճալի։

Գեղեցկուհին այս անգամ հերթական ընտանեկան հրապարկումն է կատարել և հետևորդներին մի փոքր ներկայացրել իր երեխաներին։ Լուսինե Թովմասյանը մասնավորապես գրել է․ «Նայում եմ և ինքս էլ չեմ հավատում, որ նրանք իմն են։ Ասեմ, որ իրարից շատ տարբեր են։

Արիանան շատ հասուն, կազմակերպված, ինքնամփոփ, զուսպ, հոգատար, իսկ Ալեքը` չափից շատ ջրիկ, ծիծաղկոտ, շփվող, մարդամոտ։

Բայց միևնույն ժամանակ իրար շատ նման են: Իմ երկու գանձուկները․․․»։ Լուսանկարները սիրով ներկայացնում ենք նյութին կից։

Понравилась статья? Поделиться с друзьями: