Նամակ Նիկոլ Փաշինյանին․ (Տարածել)

Նամակ Նիկոլ Փաշինյանին։ (Տարածել)

 

Պարո՜ն Փաշինյան ջան, քանի որ Հայաստանն իմ օջախն է, ժողովուրդն իմ ընտանիքը, դիմում եմ Ձեզ, որպես ընտանիքի պարագլխի և կգրեմ անմիջական։

Հարգելի՜ Նիկոլ ջան, դու մեր ժողովրդին շատ բան ես սովորեցնում, էլ ենթագիտակցության մասին, ինչը կարելի է հավերժ սովորել, թե մարդու մտքի մասին, որը շատ հզոր և կարևոր բան է, թե սեփական հավատի մասին, որը հիմնական գրավականն է նպատակին հասնելու, եթե իհարկե նպատակ ունեն։ Այն, որ աշխատասիրության մասին շատ եք խոսում, նաև շատ կարևոր է, դե իսկ սիրո և հանդուրժողականության մասին էլ, որը մի փոքր լավ չի հասկացվում, բայց վստահ եմ, որ Հպարտ Դուխով հայերը լավ էլ հասկանում և ընկալում են քանզի դուք մեր սիրո գրավականն եք, խոսում եք, օրինապաշտ քաղաքացի լինելու’ մասին, երկիրը սիրելու և կառավարությանը աջակցելու և շատ-շատ բաների’ մասին։ Հավատացե՚ք Թոբաթե Օքսֆորդի համալսարանում այդքան կսովորեցնեին, դե ով ընդունեց՝ և հասկացավ ապա մալադեց, ով էլ մնաց նույն դասարանում, հուսանք, հաջորդ տարիներին կսովորի։


Նիկոլ ջան, քո ՖԲ-ի լսարանը իմից շատ է ))Ճ քո խոսքը բոլորին հասանելի է, ա՜յ քո կյանքին ղուրբան, ա՜յ քո հոր Աստծուն մեռնեմ, մի հատ ինչ կլնի, էս 4-րդ եռամսյակում մի քանի սեմինար նշանակի և էդ անտեր դեմոկրատիան բացատրի թե ինչա, լևոնի թվից մինչև սերժի թիվը, մարդիկ չեն իմացե՚լ, էդ ազատ խոսքը ո՞րնա, շմայիսյան լեքսիկոն-մանվելյան բառապաշարից բացի բան չեն տեսել, Դեմոկրածյան շփոթում են դրանց հետ, ահագին մարդանմաներ չգիտեն դա ինչա։ Էսօր մտա ՖԲ չգիտեմ ռոբի փաթեթից էր, թե՞ անժոյի, միգուցե նաև հյդ-ի, բայց էն, որ հհկ-ի մեռելների մոտ չէր դա զգացվեց։ Չգիտեմ, միգուցե, երբ միշիկին ու սերժին կալանավորեն, դրանք էլ էսպես դառնան, մի խոսքով միամիտ մտա մեկի ՖԲ-ի էջ, դրանից իրա դռուգի էջ, դրանից մի հատ էլ դրա դռուգի էջ, ինչ գլուխդ ցավացնեմ, արի ու տե՚ս, որ լրիվ ընկել էի բաքու. դրանց մեկնաբանությունները, որ իրար հետ խոսում էին, դրանց էջերի գրառումները լրիվ բաքվի մթնոլորտա։ Նայելուց հետո սենյակի պատուհանները բացեցի, կոնդիցիաները միացրեցի, ասի մարդ ես, վիրուս-միրուս չգա։ Էդ որ բաքու ընկա, նույնիսկ ձևական ո՚չ մի հատ սիրո և հանդուրժողականության ոչ մի գրառում չտեսա, ոչ մի սեր, ոչ մի հայ ժողովրդի մասին խոսք չկար, էդ ինչ ատել են ատում դրանք Հայ ժողովրդին, դրանց ընդհանուր քանակը մաքսիմում 300 հոգանոց փաթեթա։


Նիկո՜լ ջան,մենք էլ ենք քննադատում, փնովում, բայց մենք 2-անգամ քննադատում, 3-անգամ հորդորում, 4-անգամ խնդրում, մի անգամ էլ բացատրում ենք, վերջում էլ ամոթ ենք տալիս, աշոԾյան անում. դե մենք մեր պահանջը 2018 թ-ին ի ցույց դրեցինք, և դա բոլորը տեսան, թե մենք ինչքան ենք և իրականում ինչ էինք ուզում ու հաղթեցինք։ Ի վերջո աշխարհը ևս տեսավ, ով է Հայ Հպարտ ժողովուրդը։ Նիկո՜լ ջան, ախր հասկացանք, հիմա դրանք հայկական անձնագիր ունեն, շատերին խաբում ասում են, թե հայ են, բայց իրոք չափ ու սահման չունեն, դեմոկրատիան նյուժելի էդ լկտիություննա՞ 🙄։ Մենք նույնպես ազատ խոսում ենք, քննադատում ենք, արմենին ամեն օր աշոԾյան ենք ասում, դա նորմալա, արմենի անձնագրումա գրած, աշոԾյան, դե թլոշ շանմազին զաթո գիտեք, որ Միդուզայից չի տարբերվում, ուղեղ
չունի բայց ապրումա, դե՚ ջեբկիրի անհայտ աղջկան էլ չասեմ, դե ֆարմանյանին ոնց հասկացա, քննիչը լոգարանում մի բան արել էր, կամ խոստացել էր, որ կանի, ֆարմանյանը ուրախությունից ընկել քննիչին էր որոնում, բա որ ՀՔԾ-ին ասում եր, եկեք ինձ տարեք, էտի ջոգելա, որ ՀՔԾ-ում լա՛վ է՚լ անում են)))
Հա՛, էն մարգարիտա եսայանը զաթո հարևանս էր, էնքան քննադատեցի, որ էս վերջերս իմացա, տունը ծախել գնացել առանձնատունա առել, որ հարևաններին պատահական չհանդիպի, հա մեկ էլ ա՜յ ցավդ տանեմ, ախր 21-րդ դարը հասկացանք տեխնոլոգիաների դարն է լինելու, բայց տեսել ե՞ս Նիկոլ ջան, որ Թոխմախի գերեզմանների ռազբորկեքը արդեն տեղափոխել են Ֆեյսբուք և վիդեո լայվով են ռազբորկեքը անում, թե չե՞ս տեսել. մի հատ նայի, լուրջ եմ ասում, վադԸցԸնԸմա )) Մտածում եմ գոնե մինչև 2020 թ-ը տեխնոլոգիան կարա էնպես զարգանա, որ մարդ ես, գոնե էդ վիդեո լայվերով ռազբորկեքի ժամանակ ուզենաս մեկին չափալախ տաս կարենաս, թե դա կնշանակի ուժի կիրառումա և
կորակավորեն որպես խուլիգանություն։ Հա բայց էն արամ հարությունյանը նույնիսկ ռեալ արեց, ոչ մի բանել իրան չարին, ինչ ասեմ Վարչապետ ջան։ Ինքս շատ հանդուրժող եմ և ի վերջո, եթե ամեն մեկին նույն կերպ պատասխանենք, էլ ինչով պիտի մենք տարբերվենք։
Պարզապես մի հատ էդ ազատ խոսքի մասին բացատրի էլի, ինչ կլնի, վստահ եմ՝ շատերը կսթափվեն, կհասկանան, որ մարդկանց վիրավորելը, լկտի խոսելը, ալիևի խոսքը այլ կերպ որակավորելը, բաքվի մասին հայաստանում «գովաբանելը» դրանք ենթակա են պատժի, դե կամ էլ իմանանք, էդ պարագայում ինչ ենք անում, տանենք թոխմախ «անժոներին» թե՞ լայվ միանանք, կամ էլ թե՞ օրենքի երկիրա ու սպասենք ԱԱԾծծ-ն կանի, պրինցիպի լավ էլ կանի, թող, անի….
Լա՜վ Վարչապետ ջան, քեզ լավ նայի, անվտանգությունդ ավելացրու, շրջապատիր վստահելի մարդկանցով, անվտանգության աշխատողներին էլ ասա, որ մենք իրենց վստահում ենք, մազդ ծռվավ Հայաստանը վերջնական վարի կգնա…
Նամակս կարդալու համար էլ, Մերսի քեզ Փաշինյան Նիկոլ… Քեզ հավատարիմ, Հայաստան Օջախի շարքային քաղաքացի Հ.Թորոյան։ ՀԴՄ-ներն էլ չենք մոռանում։ Պաչում եմ։

Հայկ Թորոսյանի ֆեյսբուքյան էջի գրառում․

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!