Նաիրա Մովսիսյանի ծննդյան 35-ամյակի շքեղ խնջույքը… բացառիկ կադրեր

Դերասանուհի Նաիրա Մովսիսյանն արդեն տևական ժամանակ է, ինչ բնակություն է հաստատել Ամերիկայում։ Նա այնտեղ է տեղափոխվել դստեր հետ։

Ինքն աշխատում է, դուստրն արդեն դպրոցական է, ունի բազմաթիվ ընկերներ և վայելում է կյանքը։ Օրերս դերասանուհու ծննդյան օրն է եղել։

Նաիրա Մովսիսյանը դարձել է երեսունհինգ տարեկան, ինչի առիթով էլ մեծ խնջույք է կազմակերպել և հրաշալի տոնական օր ունեցել։ Սոցիալական տիրույթում Նաիրան նույնպես ակտիվ է և սիրով հետևորդներին ցույց է տալիս իր օրվա կարևոր իրադարձությունները։

Տարեդարձի օրը Նաիրան հետևորդներին նախ ցույց  է տվել իր տոնական տեսքը, ապա խնջույքից այլ մանրամասներ։ Օրվա համար դերասանուհին ընտրել էր վարդագույն զգեստ և համադրել այն գեղցիկ պիջակով և կոշիկներով։ Խնջույքին հրավիրված են եղել հայտնի և սիրված մի շարք ամերիկաբնակ հայ արտիստներ։

Նաիրա Մովսիսիյանի տարեդարձի խնջույքի մարամասներն առաջարկում ենք դիտել վարը կցված տեսանյութում։

Понравилась статья? Поделиться с друзьями: