Նաիրա Զոհրաբյանի գեղեցկուհի աղջկա լուսանկարը

Ազգային ժողովի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, ով ակտիվ քաղաքական ու հասարակական  գործունեություն է իրականացնում, սովորաբար ակտիվ է նաև Ֆեյսբուքյան տիրույթում։

Նա շատ հաճախ հրապարակում է իր լուսանկարները, որոնք  ֆեյսբուքյան օգտատերերի հիացմունքին ու գովասանքին են արժանանում։

Պատգամավորի բոլոր գրառումներն ու ելույթները հանրայնացվում են ոչ միայն Ազգային ժողովի բարձր ամբիոնից , այլև ֆեյսբուքյան հարթակից՝ շնորհիվ նրա հռետորական խոսքի, այս կամ այն խնդիրը համապատասխան մարմիններին հասցնելու պատրաստակամության։

Դրական արձագանք ստացավ նաև պատգամավորի վերջին ոճային կտրուկ փոփոխությունը․ Զոհրաբյանի հետևորդները նշում էին, որ նրա  նոր սանրվածքը շատ ոճային է և գեղեցիկ։

Այս անգամ Նաիրա Զոհրաբյանը հրապարակել է իր աղջկա լուսանկարը, ով ճիշտ և ճիշտ հմայիչ մայրիկի կրկնօրինակն է ։ Աղջիկը սևահեր է՝ սև աչքերով ու հոնքերով, և առաջին իսկ հայացքից մայրիկին է հիշեցնում։

Զոհրաբյանի հետևորդները, ովքեր միշտ հետևում են պատգամավորի կողմից արված բոլոր նոր հրապարակումներին, նրա ֆեյսբուքյան էջում բարեմաղթանքներ են հղում աղջկան և մաղթում , որ նա էլ մայրիկի պես քաջ լինի։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!