Նաիրա Զոհրաբյանը ցնցող գրառում է արել

Նաիրա Զոհրաբյանը քիչ առաջ մի գրառում արեց իրեն վերագրվող այն թղթի հետ կապված, որը երևում էր ԱԱԾ-ի հրապարակած ՝ Գագիկ Ծառուկյանի տան խուզարկության  կադրերում:

 

 

Մասնավորապես Զոհրաբյանը հեգնում է այդ ինֆորմացիան տարածելու փաստն ու այն համարում սյուր ֆանտազիայի արդյունք, էժանագին ապատեղեկատվություն: Նա հավելում է , որ ինքը թաքուն թղթեր գրելու սովորույթ չունի և որ իր բոլոր հրապարակումները հրապարակային են:

Հիշեցնենք , որ տեսանյութի ադրերում երևացող թղթի վրա Զոհրաբյանի անունից գրված է այն մասին, որ վերջինը երդվում իր միակ ամենամեծ սրբությամբ՝ իր աղջկանով և նաև երաշխավորում է , որ այլևս այնպիսի հայտարարություններ չի հնչեցնի, որոնք կարող են էմոցիոնալ առճակատման և լարվածության պատճառ դառնալ ։

Հիշեցնենք նաև, որ երեկ բազում մարդիկ փողոցում վանկարկում էին Գագիկ Ծառուկյան անունը , նրանք մինչև ուշ երեկո սպասում էին Ծառուկյանի՝ ԱԱԾ շենքից դուրս գալուն: Ծառուկյանի կուսակիցները և բոլոր համախոհ մարդիկ նշում էին , որ երբեք չեն հանձնվելու, ինչ էլ պատահի իրենց հետ:

Понравилась статья? Поделиться с друзьями: