Նազենի Հովհաննիսյանն իր մեքենայի վրա գեղեցիկ անկանկալ է գտել անծանոթից․ տեսանյութ

Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը շարունակում է պահպանել սոցիալական իր ակտիվությունը և հետևորդներին ներկայացնում ակտուալ թեմաներ։

Նազենին հաճախ հրապարակում է իր առօրյայից ուշագրավ հատվածներ, որոնք անչափ հետաքրքրում են նրա հետևորդներին, ովքեր մեկնաբանություններում քննարկումներն են ծավալում, հիանում և ջերմ խոսքեր հղում նրան։

Այս անգամ Նազենին ցույց է տվել՝ ինչպիսի անկանկալ են մատուցել իրեն։ Նման անակնկալներ Նազենիին հաճախ են մատուցում։

Դրանք սովորաբար անանուն են լինում և, ինչ խոսք, ուրախացնում դերասանուհուն։ Այս անգամ Նազենին մի հոլովակ է հանրայնացրել, որտեղ ցույց է տվել, թե ինչպես է մոտենում իր մեքենային և տեսնում մեքենայի վրա դրված վարդերի գեղեցիկ փունջը։

Հոլովակում Նազենի Հովհաննիսյանը հայտնում է, որ չգիտի, թե ով է ծաղիկները նվիրել, սակայն անչափ հաճելի է և շնորհակալություն է հայտնում։ Նազենի Հովհաննիսյանի հրապարակման մանրամասներն առաջարկում ենք տեսնել ստորև բերված տեսանյութում։

Понравилась статья? Поделиться с друзьями: