Յուրքանչյուրը մտածում է իր փչացածության աստիճանին համապատասխան. վարչապետի բարկացած ուղիղ եթերը

Վարչապետն այսօր ուղիղ եթերում էր, իսկ պատճառը դարձյալ թագավարակն է: Նա իր խոսքում դարձյալ անհատական, ապակենտրոն պատասխանատվության հորդորներ է հնչեցրել: Նա նշել է, որ այսօր էլ փողոցներում քիթ-քթի մտած քաղաքացիների է նկատել, ինչն էլ նշանակում է, որ դեռ կան հարցին անբարեխիղճ վերաբերվողներ:

Ն. Փաշինյանը անդրադարձ է կատարել նաև թաղումների անցկացման արարողակարգին՝ նշելով, որ դրանք շարունակվում են անցկացվել սովորականի պես՝ առանց հաշվի առնելու իրավիճակի լրջությունը: Արդյունքում այսօրինակ արարողությունները դառնում են վիրուսի օջախների մեծաթիվ բռնկումների պատճառ:

Վարչապետն իր վրդովմունքն է արտահայտել անընդհատ տարածվող կեղծ լուրերի առիթով: Նա բարկացած ասում է, որ սուտ տեղեկություններից ավելի նյարդայնացնող է հերքման պահանջները: Նշելով, որ արդեն հոգնել են հերքումներով հանդես գալ՝ վարչապետն ասում է, որ յուրաքանչյուրը մտածում է իր փչացածության աստիճանին համապատասխան:

Հիշեցնելով, որ ինքը ունի անխախտ սկզբունքային գաղափարներ, որոնց անդավաճան կերպով հետևում է, Ն. Փաշինյանը խնդրում է անհեթեթ լուրերի հերքման պահանջներով այլևս չդիմեն իրեն:

Ապակենտրոն պայքար կորոնավիրուսի դեմ. եւ այդ մեկ մարդը դու՜ ես, եւ այդ մեկ մարդը ես եմ։

Опубликовано Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան Вторник, 19 мая 2020 г.

Понравилась статья? Поделиться с друзьями: