ՅՈՒՆԵՍԿՕ-ն համաշխարհային ժառանգության ցանկում նոր օբյեկտներ է ներառել․ տեսնենք, թե որո՞նք են դրանք

Պատմական, մշակութային և գիտական հետաքրքրություն ներկայացնող արժեքներն այսուհետ միջազգային պայմանագրի պաշտպանության ներքո են։

Այս շաբաթ ՅՈՒՆԵՍԿՕ-ն համաշխարհային ժառանգության ցանկում ևս մի քանի օբյեկտ ներառելու որոշում է կայացրել։

Տվյալ պահին կազմակերպության պաշտպանության ներքո 1073 օբյեկտ է գտնվում։ Ներկայացնում ենք, թե որ օբյեկտներն են ներառվել կազմակերպության ցանկում 2019-ին։

Հին Բաբելոնի ավերակներ, Իրաք

Մինչև մեր օրեր պահպանվել են քաղաքի դարպասները, արտաքին և ներքին աշտարակները, ինչպես նաև որոշ պալատներ ու տաճարներ։

Ֆրենկ Լլոյդ Ռայթի օրգանական ճարտարապետությունը, ԱՄՆ

Ռայթը դարձել է «օրգանական ճարտարապետության» հիմնադիրը։ Ցանկում նրա 7 գործ է ներառվել։

Ջայպուր («18-րդ դարի մարգարիտ»), Հնդկաստան

Քաղաքը երկրի մարգարիտներից է համարվում, իսկ դրա տեսարժան վայրերից են Քամիների պալատն ու Ջրի վրայի պալատը։

Հազարամյա դամբարանաթմբեր, Բահրեյն

Բահրեյնի կենտրոնում շուրջ 12000 դամբարանափումբ է հայտնաբերվել։

Ադրբեջանի Շաքի քաղաքը։

Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում գտնվող Մաֆրա համալիրը բաղկացած է պալատից, եկեղեցուց և այգիներից։

Բուջ Բիմ, աբորիգնների տարածքը՝ Գունդիտժմարան, Ավստրալիա

Լաոսում հայտնաբերված հսկայական կարասները։ Հնագետները դեռ չեն կարողանում պարզել, թե դրանք ինչի համար են նախատեսված եղել։

Բահան, Մյանմար

Պսկովյան եկեղեցիներ, Ռուսաստան

Կիևի և Լավրի նոր անվանումը։

Понравилась статья? Поделиться с друзьями: