Մրգային պիրոգ․ հեշտ, համեղ, նուրբ ու բերանում հալչող

Սուրճի համար իդեալական աղանդեր ենք բերել, որի համն ուղղակի կհիացնի բոլորին և կդառնա բոլոր անդամների սիրելին , իսկ պատրաստման պրոցեսից հաճույք կստանաք։ Այն պատրաստման դյուրին ընթացք ունի է և մատուցվում է պաղպաղակով, որը գեղեցկացնում է աղանդերը և հաղորդում իդեալական համ։

Պատրաստեք հետևյալը՝

Խմորի համար՝

Ալյուր — 2,5 բաժ․

Շաքարավազ — 1/2 ճ.գ.

Աղ -1/2 թ.գ.

Կարագ սառը, փոքր խորանարդիկների վերածած — 225 գ

Սառույցով ջուր — 6֊7 ճ.գ.

Միջուկի համար՝

Բալ — 6 բաժ․

Կիտրոնի հյութ — 1 ճ.գ.

Շաքարավազ — 3/4 բաժ․

Եգիպտացորենի օսլա — 5 ճ.գ.

Դարչին — 1/2 թ.գ.

Կարագ — 1 ճ.գ.՝ կտրատած

Վրան քսելու համար 1 հավկիթ

Կաթ կամ ջուր — 1 ճ.գ.

Խոշոր շաքարավազ — 1 ճ.գ.

Խմորի համար նախատեսված բոլոր բաղադրամասերը միախառնել և ստանալ խմոր, որը փշրվող է ստացվում, բաժանել 2 մասի, գնդել և ծածկել սննդային թաղանթով, դնել սառնարանում 1 ժ։

Իսկ միջուկի պատրաստման համար կորիզները հեռացրած բալին միացնել օսլան, կիտրոնը, շաքարավազը, դարչինը, ապա միախառնել։ Խմորի 1-ին մասը գրտնակել, փռել տարայի մեջ, լցնել բալից ստացված միջուկը, վրան շարել կարագ։ Գրտնակել մյուս մասը, կտրել զոլեր և այսպես ասած՝ գործել բալի վրա։

Կցված լուսանկարներն այդ հարցում կարող են օգտակար լինել։ Թողնել 30 ր։ Վրան քսել հավկիթը կաթով հարած, և շաքարավազ շաղ տալ։ Թխել ջեռոցում 210°֊ում 25 ր, ապա շարունակել թխել մինչև 175°-ում, ջեռոցի հատակին փայլաթիթեղ փռեք, եփեք ևս 30֊35 ր։

Понравилась статья? Поделиться с друзьями: