Մտեք դիտեք you-tube-յան հոլովակը․ Ձեր դիտման շնորհիվ you-tube-ը գումար կուղարկի, որը կուղղվի համահայկական հիմնադրամ

Ռուբեն Եսայանը շատ կարևոր ֆորում է սկսել ֆեյսբուքում, այն կոչվում է ինստագրադ։ Խմբի, ֆորումի անդամները ստանում են հրահանգներ ու սկսում են անգլերեն կամ այլ լեզուներով տարբեր հայտնիների նկարների ու էջերի տակ պատմել մեր վիճակի մասին։

Դա շատ դրական է ազդում դիվանագիտական տեսանկյունից, սակայն Ռուբենը նաև այլ կրեատիվ բան է մտածել։ Ռուբենը վիդիոներ է դնում յութուբ ու խնդրում, որ այդ վիդիոները նայենք։ ԴԻտումների քանակով ձևավորվում է, որոշակի թիվ, որից հետո սկսում է հավաքվել գումար ու յութուբը դա վճարում է։

Ռուբենը այն փոխանցում է բարեգործական հիմնադրամի, որտեղ փոխանցված գումարը կրկնապատկում է ստանում։ Հավաքվել է մոտ 2500դոլլար առաջին դիտումներից, հետո կրկնապատկվել է, դարձել 5000 դոլլար ու փոպանցվել հիմնադրամին։

Այսինքն, մեզանից ձեզանից մի քանի րոպե է խլում, նայում եք, լսում եք երաժշտություն, հավաքում ենք դիտումներ, հետո արդեն գովազդի շնորհիվ յութուբը գումարներ է փոխանցում։ Դե, ի գործ։

Понравилась статья? Поделиться с друзьями: