Մտել եմ եթեր ասելու, որ չտրվեք հակադիմակային շարժումներին․ Ն․ Փաշինյան

Հասկանալիորեն վերջին շրջանի եղածի համատեքստում, վիրուսային թեման ետին պլան է, բայց կա կայունություն, որը նկատել ենք։ Առաջին անգամ 10,000-ից քիչ են հիվանդները ու սա , աներկբա նորություն է, որը դրական է , բայց կարծել , թե դա վերջն է՝ սխալ է։

Եթե թուլացում եղավ մենք կասենք, եթե չենք անում էս պահին , ուրեմն , խելամիտ չէ։ Այս կայունությունը հաստատ չէ ու դեռ երաշխիք որպես  ընկալել շուտ է։ Ավստրալիան հաղթահարեց ու հետո լոքդաուն եղավ։ Ավելի լավ է էս անհարմարությունները երկար մնան, բայց դուրս գալուց վերջնական դուրս գանք ու չլինեն այլ ալիքներ։

Հիմքեր կան, իհարկե չեմ կարող վստահ պնդել, որ մտել ենք հաղթահարելու էտապ։ Էս պետք է մեզ քաջալերի և զգոնացնի նաև, որ հետ չգլորվենք հունիսյան տվայտանքների մեջ։ Մտել եմ եթեր ասելու, որ չտրվեք հակադիմակային շարժումներին։

Պատճառը, որ անկումը կա, հենց այդ դիմակներն են։ Իհարկե, տհաճ է, ինձ համարել է տհաճ, բայց պետք է դնել։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!