«Մտել ա տներից մեկը, հաց ա կերել, տանտիրոջ կուռտկեն հագել ա ու դուրս եկել». մանրամասներ՝ Սիսիանում հայտնաբերված ադրբեջանցու մասին

Տեղեկութուն է տարածվել՝ ադրբեջանցին ՀՀ տարածք է մտել։ Նախ նշենք, որ նա արդեն ձերբակալվել է։ Այժմ մանրամասների մասին։ Դրանք հայտնում են տեղի բնակիչները։

Ըստ տարածված տեղեկատվության՝ ադրբեջանցին մուտք է գործել Սիսիանի գյուղերից մեկի տներից մեկը։ Նա մտել է, հաց կերել, այնուհետև հագել տանտիրոջ վերնահագուստը, ապա հեռացել։ Երբ հանդիպել է գյուղացիներին, վերջիններս հասկացել են՝ նա ադրբեջանցի է։

Գյուղացիները կապ են հաստատել և ԱԱԾ-ից ժամանաել են, տարել ադրբեջանցուն։ Գյուղացիները պատմում են՝ այլ ճանապարհներով է նա մտել Սիսիան և հասել Սիսիանի գյուղերից մեկը։ Եղանակը վատն է եղել և մառախուղի պատճառով ադրբեջանցուն սահմանապահները չեն նկատել։

Իսկ ադրբեջանցին մոլորվել է անբարենպաստ եղանակի պատճառով։ Այս մասին պատմել է գյուղացիներից մեկը և հայտնել՝ նրա ռուսերեն կմկոցն է 1-ին հերթին մատնել նրան։

Բարեբախտաբար նրան ձերբակալել են և առաջիկայում կարծում ենք հայտնի կլինի այցի իրական նպատակների մասին։ Նշենք, որ խուճապի մատնվելու կարիք չկա, պարզապես պետք է զգոն լինել։

Понравилась статья? Поделиться с друзьями: