Մսային ուտեստ բրնձի համադրությամբ․ վայելեք այս անչափ համեղ ընթրիքը

Կուզե՞ք բաղադրատոմս, որը հրաշալի ընթրիք կլինի։ Այն իրոք հրաշալի է, հավատացեք։ Եթե բոլորդ տանն եք և հավաքված մեկտեղ, ապա սկսեք այն պատարստել․ մեզ հետ այդ պրոցեսն անչափ դյուրին է։

Եվ ևս մեկ բան․ համեղ ընթրիքը ընտանիքին հավաքում է ջերմ սեղանի շուրջ և ստիպում վայելել երեկոն։ Ուտեստն օգտակար է և անսահման համեղ։

Հորթի մսով ուտեստ բրնձի համադրությամբ, դե ինչ, հավաքեք հետևյալը՝

Տավարի միս — 900 գ՝ կտրատած

2 գազար՝ քերած

Սոխ — 0,5 հ․

Կանաչ լոբի — 450 գ՝ մանրացված

Սխտոր — 4 ատամիկ

Բուսայուղ

Սոյայի սոուս — 3 ճ.գ.

Քունջութի ձեթ — 1 ճ.գ.

Եղեգնաշաքար — ճ.գ.

Իմբիր — 1 թ.գ.

Սև պղպեղ

Կարմրացնել հորթի միսը բուսայուղում, համեմունքներով համեմել՝ տապակելով։ Միացնել եղեգնաշաքարը, 2 ճ.գ. սոյայի սոուսը, քունջութի ձեթը։ Շարունակել տապակելու գործընթացը, տեղափոխել թավայից։ Նույն թավայում սոխը, գազարը, լոբին կարմրացնել բուսայուղով։

Զանգվածին սոյայի սոուսի մնացած չափաբաժնով համեմել, տապակել 2 ր, միացնել սխտորը, որն անհրաժեշտ կլինի ուղղակի ճզմել, տապակած միսը, միախառնել։ Մատուցել բրնձով։ Բարի ախորժակ, վայելեք, սա անթերի ընթրիք է։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!