Մոր երգը զինվորին․․․»Տղես»․ նոր տեսահոլովակ․ Լենա Եղիազարյան

«Տղես է » կոչվում Լենայի նոր երգը, որը այնքան այսօրվա է, որ փշաքաղվում ես։ Կադրում Լենայի մեջքի ետևում կադրեր են դոկումենտալ կռվից։

Նաև դուդուկահարն է նվագում հոլովակում։ Մոր զրույցն է իր տղայի հետ, ով արդեն չկա․․․Երգը գրել է հենց Լենան, բառերը նույնպես։ Ազդվելով այս մեկ ամսվա եղելությունից։ Գործիքավորումը արել է Արմեն Սարգսյանը, միքսը և մաստերինգը արել է Հարություն Հարությունյանը։

 

Ռեժիսուրան և մոնտաժը արել  է Արմեն Վիրաբյանը։ Դժվարագին օրերի խրոնիկայի վավերագրումն են նման տեսահոլովակները, որոնք ևս պատմություն են դառնում ու հետագայում ապացույց ու փաստ այն ապրումների, որ մենք ապրել ենք, զգացել ենք։

Երբ մարդն հասնում է տիեզերք ու այնտեղի գրավման միտքն է իր ծրագրում, դժվար է ընկալել, թե ինչպես կարելի է մի բուռ հողակտորի համար հարձակվել խաղաղ ազգի վրա։ Բայց մեր հակառակորդն միջնադարյան մտածողությունից դուրս չի եկել ու դժվար էլ գա։

Понравилась статья? Поделиться с друзьями: