Մոտորանավակը հոր աչքի առջև սպանել է զբոսաշրջիկին

20-ամյա զբոսաշրջիկ Վեներա Հայնցը՝ Ավստրիայից, զոհվել է Խորվաթիայում հանգստի ժամանակ՝ արագագնաց մոտորանավակի հետ բախման արդյունքում։ Նրա հայրը վիրավորվել է։

Միջադեպը տեղի է ունեցել ափից 300 կմ հեռավորությամբ, Մալինսկա բնակավայրի շրջանում, որը գտնվում է Քրք կղզում։

Հայնցը և նրա հայրը, որը դայվինգի հրահանգիչ է, սուզվելուց հետո ջրի մակերևույթ են բարձրացել։ Այդ պահին մոտորանավակը, որի ղեկին տեղացի նավապետ էր, հատել է լողալու համար նախատեսված գոտին և հարվածել ջրասուզակներին։ Չնայած սեփական վնասվածքներին՝ աղջկա հորը հաջողվել է դստերը ափ հասցնել, բայց բժիշկները նրան փրկել չեն կարողացել։

Զոհվածի հայրը հիվանդանոց է տեղափոխվել։ Նրա վիճակի մասին ոչինչ հայտնի չէ։

Նշվում է, որ նա սուզվելու մեծ փորձ ունի։ Տղամարդը երկու դայվինգ դպրոցներ է ղեկավարում Եգիպտոսում և Թուրքիայում։

Понравилась статья? Поделиться с друзьями: