Մոշե միջուկով կանթնաշոռե թխվածքաճաշի բաղադրատոմս

Մոշով կարելի է շատ համեղ ուտեստներ պատրաստել։ Օրինակ՝ եթե կաթնաշոռե թխվածքաճաշին մոշ հավելեք, հիանալի, օգտակար ու համեղ նախաճաշ կարող է ստացվել։ Այն կարող եք մատուցել բնական յոգուրտով, մեղրով կամ ջեմով։ Պատրաստելու համար ձեզ 1 ժամ հարկավոր կլինի։

Բաղադրիչներ՝

400գ․ կաթնաշոռ,

1․5 ճ/գ սերուցքային կարագ,

2 ճ/գ մանի կրուպա,

1 հավկիթ,

300 գ․մոշ,

2 ճ/գ շագանակագույն շաքարավազ։

Կանթաշոռն անցկացնել մաղով, հավելել 1 ճ/գ սերուցքային կարագ, հավկիթ, մանի կրուպա և շաքարավազ։ Հարել հարիչով՝ մինչև միատարր զանգված ստացվելը և երկու մասի բաժանել։

Մնացյալ կարագը քսել պատրաստման համար նախատեսված տարային և լցնել կաթնաշոռե զանգվածի կեսը։ Հատապտուղների մեկ երրորդը պահել զարդարելու համար, իսկ մյուս մասը հավելել կաթնաշոռին։ Վերին շերտին լցնել մնացյալ կաթնաշոռը։

Ջեռոցը տաքացնել 180 աստիճան ջերմաստիճանով։ Թխվածքաճաշին լցնել շագանակայուն շաքարավազ և 30-35 րոպե թողնել ջեռոցում։

Մատուցելուց առաջ զարդարել թարմ մոշերով։

Понравилась статья? Поделиться с друзьями: