Մոնիկա Նազարյանը նոր, գեղեցիկ երգ է ներկայացրել, որը գրվել է հատուկ իր համար․ «Հարսի պար»

Մոնիկա Նազարյանն այսօրվա առիթով անակնկալ է մատուցել իր երկրպագուներին՝ նոր գործ մատուցելով։ Նրա նոր գործը կոչվում է «Հարսի պար»։

Ինչպես հայտնի է, երգչուհին վերջերս է ամուսնացել, և այս երգը, ինչպես ինքն է տեղեկացնում, գրվել է հենց իր համար։

Հրապարակելով երգն իր յութուբյան ալիքում՝ երգչուհին տեղեկացնում է, որ նա այդ երգը կատարել է հենց իր հարսանեկան արարողության ժամանակ։ Երգում արտահայտվում են հարս գնացող աղջկա հոգեկան ապրումները։

Ներկայացնելով նոր գործը՝ երգչուհին այն հույսն է հայտնում, որ երգը կսիրվի ու կերգվի շատերի կողմից՝ հարսանեկան արարողությունների ժամանակ, քանի որ այն շատ հոգեհարազատ կարող է լինել շատերին։

Ինչպես հայտնի է դառնում Մոնիկա Նազարյանը հրապարակումից՝ երգի հեղինակը գուսան Արտակ Արամյանն է։ Երգում հնչում է Սիրակ Մկրտչյանի կողմից հնչեցված դուդուկը։

Մոնիկա Նազարյանի ներկայացրած նոր, գեղեցիկ հարսանեկան կատարումը կարող եք ունկնդրել ստորև կցված նյութի մեջ։

Понравилась статья? Поделиться с друзьями: