Մոնիկա Բելուչին խոստովանել է, որ դեռ սիրում է նախկին ամուսնուն

Երբ 14 տարվա ամուսնությունից հետո Մոնիկա Բելուչին և նրա ամուսինը՝ Վենսան Կասելը, որոշեցին ամուսնալուծվել, նրանց երկրպագուները շոկի մեջ էին։

Աստղային զույգը երկու դստրերի է դաստիարակել՝ Լեոնային և Դևային։ Առաջին հայացքից, բոլորին թվում էր, թե նրանց ընտանիքում երջանկություն է տիրում։

2013-ին լուր տարածվեց, որ Մոնիկան և Վենսանն ամուսնալուծվում են։ Նրանք այդպես էլ իրենց երկրպագուներին չբացատրեցին դրա իրական պատճառը։

2016-ին դերասանը սկսեց հանդիպել մոդել Թինա Կունակիի հետ։ Նրա դերասանից 13 տարով ավելի երիտասարդ է։ Մեկ տարի անց զույգն ամուսնացավ։ Իսկ այս տարի Թինան լույս աշխարհ բերեց 52-ամյա Վենսան Կասելի դստերը՝ Ամազոնիին։

54-ամյա Մոնիկա Բելուչին ևս որոշ ժամանակով կյանքը դասավորեց։ Նա հանդիպում էր ֆրանսիացի 37-ամյա նկարչի՝ Նիկոլաս Լեֆևերի հետ։ Նրան մտերմացել են գեղանկարչությամբ, քանդակագործությամբ և ճամփորդություններով տարվելով։ Սակայն վերջերս դերասանուհին հայտարարել է, որ իրենց հարաբերություններն ավարտվել են։

Շատերի կարծիքով՝ դրա իրական պատճառը Վենսանի նկատմամբ Մոնիկայի դեռ վառ զգացմունքներն են։

Ավելի ուշ ֆրանսիական պարբերականներից մեկի հետ հարցազրույցում Բելուչին ասել է, որ չնայած սեփական նախաձեռնությամբ Կասելի հետ ամուսնալուծությանը՝ դեռ շարունակում է սիրել նրան։

Նա նաև ասել է ցավալի ապրումներից հետո, որոնք ամուսնալուծությունից հետո տանջել են իրեն։ Դերասանուհու խոսքով՝ ինքը ստիպված էր բաց թողնել սիրելի տղամարդուն, քանի որ հասկանում էր․ իրենք միասին ապագա չունեն։

Понравилась статья? Поделиться с друзьями: